ԿԽՄԿ-ն սահմանամերձ Կութ, Սոթք ու Խնձորուտ գյուղերի դպրոցներում կատարել է վերանորոգման աշխատանքներ
19:55 - 11 հոկտեմբերի, 2022

ԿԽՄԿ-ն սահմանամերձ Կութ, Սոթք ու Խնձորուտ գյուղերի դպրոցներում կատարել է վերանորոգման աշխատանքներ

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) Հայաստանի սահմանամերձ Կութ, Սոթք ու Խնձորուտ գյուղերի դպրոցներում կատարել է վերանորոգման աշխատանքներ՝ կրթության հասանելիությանն աջակցելու համար։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է ԿԽՄԿ-ի Հայաստանի գրասենյակը։

«Սահմանամերձ Կութ, Սոթք ու Խնձորուտ գյուղերի դպրոցներում կատարել ենք վերանորոգման աշխատանքներ՝ կրթության հասանելիությանն աջակցելու համար։

Կրթության մատչելիությունն ապահովող առաջնային կարիքներից մեկը բարենպաստ ֆիզիկական միջավայրն է, քանի որ այն ուղղակիորեն ազդում է կրթական պրոցեսի արդյունավետության վրա»,- ասվում է գրառման մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել