Մտահոգված ենք Ադրբեջանի ԶՈւ կողմից ենթադրյալ պատերազմական հանցագործությունների մասին հաղորդումներով. ԵԽԽՎ համազեկուցողներ |1lurer.am|
22:12 - 13 հոկտեմբերի, 2022

Մտահոգված ենք Ադրբեջանի ԶՈւ կողմից ենթադրյալ պատերազմական հանցագործությունների մասին հաղորդումներով. ԵԽԽՎ համազեկուցողներ |1lurer.am|

1lurer.am: ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները մտահոգված են Ադրբեջանի զինված ուժերի կողմից ենթադրյալ պատերազմական հանցագործությունների և անմարդկային վերաբերմունքի մասին հաղորդումներով:

«Մենք անհանգստացած ենք Ադրբեջանի զինված ուժերի կողմից ենթադրյալ ռազմական հանցագործությունների կամ անմարդկային վերաբերմունքի մասին բազմաթիվ հաղորդումներով», - ասել են Հայաստանի պարտավորությունների և հանձնառությունների մոնիտորինգի գծով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը և Բորիանա Աբերգը:

«Մենք նշում ենք, որ Ադրբեջանի զինվորական դատախազությունը որոշել է հետաքննել փաստերը և հույս ունենք, որ այդ հետաքննությունները կլինեն հրապարակային և թափանցիկ։ Մինչ երկու կողմերը միմյանց մեղադրում են ռազմական գործողությունների վերսկսման համար, ադրբեջանական զինուժը օկուպացրել է Հայաստանի տարածքը՝ խախտելով Հայաստանի տարածքային ինքնիշխանությունը և ԵԽ կանոնադրությամբ հակամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու Ադրբեջանի պարտավորությունը»,- հավելել են համազեկուցողները։

«Ուստի Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում անհապաղ հետ քաշվել Հայաստանի տարածքի բոլոր հատվածներից և ազատ արձակել իրենց վերահսկողության տակ գտնվող ռազմագերիներին։ 

Միայն դիվանագիտական միջոցները կարող են հանգեցնել տևական ու արդար կարգավորման, որն օգուտ կբերի երկու պետությունների բնակչությանը»,- եզրափակել են նրանք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել