Չպետք է թույլ տալ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը լինի Ադրբեջանի կառավարման ներքո. շվեյցարացի պատգամավոր

 |armenpress.am|
15:38 - 14 հոկտեմբերի, 2022

Չպետք է թույլ տալ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը լինի Ադրբեջանի կառավարման ներքո. շվեյցարացի պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղում ապրող հայ բնակչությունը պետք է ինքնորոշման իրավունք ունենա: Ազգային ժողովում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց  Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի համանախագահ, Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավոր Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը:

Նա ընդգծեց, որ  ինքնորոշման իրավունքը շատ կարևոր կետ է մարդու իրավունքների տեսանկյունից:

«Հստակորեն տեսնում ենք, որ մարդկանց գոյության խնդիրը կա, և դա սպառնալիքի տակ է: Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական լուծումը պարզապես դուրս է մնացել միջազգային համայնքի ուշադրությունից: Քաղաքական լուծում պետք է գտնել, այլ ոչ թե դիմել զենքի օգնությանը, որը կբերի նոր ցեղասպանության, բայց Ադրբեջանի կողմից դա հստակ մերժվում է, և մենք պայքարում ենք դրա դեմ: Տարիներ շարունակ էթնիկ անհանդուրժողականության մթնոլորտ է հայերի դեմ: Եվ չպետք է թույլ տրվի, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը լինի Ադրբեջանի կառավարման ներքո: Դա հնարավոր չէ: Եվ սա պետք է հստակ լինի բոլոր կողմերի համար»,- շեշտել է Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը:

Հիշեցնենք, որ  Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավորներ Շտեֆան Մյուլեր-Ալտերմատին եւ Միշել Մարտերին այսօր ընդունել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ 

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նույնպես հանդիպել է Շվեյցարիայի խորհրդարանի պատվիրակության հետ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել