Սուրեն Պապիկյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին
14:44 - 17 հոկտեմբերի, 2022

Սուրեն Պապիկյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին

ՀՀ պաշտպանության նախարարն  ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն  ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին:

Պաշտպանության նախարարը ողջունել է առաքելության այցը Հայաստան, հայտնել առաքելության հետ համագործակցելու և առաքելությանն աջակցելու պատրաստակամություն:

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարին են ներկայացվել առաքելության հիմնական նպատակներն ու խնդիրները: Զրուցակիցները քննարկել են առաքելության գործունեության տեխնիկական և կազմակերպչական հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել