Վահան Քերոբյանը անդրադարձավ ՀՀ-ում 150 հազար դոլար ներդրում անողներին քաղաքացիություն տալու մասին նախագծին |tert.am|
13:38 - 19 հոկտեմբերի, 2022

Վահան Քերոբյանը անդրադարձավ ՀՀ-ում 150 հազար դոլար ներդրում անողներին քաղաքացիություն տալու մասին նախագծին |tert.am|

tert.am: Օտարերկրյա ներդրումները միշտ խրախուսված են Հայաստանում, մասնավոր անձանց կողմից արված ներդրումները նույնքան խրախուսված են, որքան մեծ ընկերությունների կողմից արվածները։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով ՀՀ-ում 150․000 դոլարի ներդրման դիմաց պարզեցված կարգով քաղաքացիություն ստանալու կառավարության առաջարկած նախագծին, ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Այս նախագծով մենք ուզում ենք օգտվել այն հնարավորություններից, որոնք կան աշխարհում։ Սրանով կլուծվի երկու հարց՝ իմիգրացիայի հարցը, այսինքն որոշակի կատեգորիայի անձանց դարձնելով ՀՀ քաղաքացի, և ներդրումների միջոցով ՀՀ տնտեսությունը զարգացնելը։ Իհարկե, նախագծի մեջ որոշակի ճշգրտումներ կարվեն և կոմպակտ տեսքի կգա»,- ասաց Քերոբյանը։

Հարցին՝ մտավախություն չկա՞, որ Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիները նույնպես ներդրումներ կկատարեն և կդառնան ՀՀ քաղաքացիներ, Քերոբյանը ասաց․

«Խոսքը չի գնում նրա մասին, թե ով դիմի՝ կստանա քաղաքացիություն, անհրաժեշտ ընթացակարգերը թե՛ ոստիկանությանն և թե՛ ԱԱԾ-ի կողմից կատարվելու են, այդ հարցերը այդ մակարդակում կչեզոքացվեն։ Չենք ունենա մի այնպիսի իրավիճակ, երբ կունենանք չափից շատ ասենք երկքաղաքացի թուրքեր»։

Ճշտող հարցին՝ կբացառվի՞ թուրքերին և ադբրեջանցիներին քաղաքացիություն տրամադրելը, Քերոբյանը ասաց․

«Չեմ կարող ասել՝ կբացառվի։ Գիտեք, Թուրքիայում էլ ապրում են բավականին շատ թվով հայեր, վստահ եմ, կչեզոքացվեն կասկածելի դեպքերը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել