Թեհրանը և Բաքուն նախապես քննարկել են սահմանային զորավարժությունների հարցը․ Բաքվում Իրանի դեսպանատուն

 |factor.am|
16:02 - 19 հոկտեմբերի, 2022

Թեհրանը և Բաքուն նախապես քննարկել են սահմանային զորավարժությունների հարցը․ Բաքվում Իրանի դեսպանատուն |factor.am|

factor.am: Բաքվում Իրանի դեսպանատունն Ադրեջանի հետ սահմանին մեկնարկած Իրանի ԶՈՒ զորավարժությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել, գրում են ադրբեջանական լրատվականները։

Դեսպանատունը հայտնել է, որ Իրանի Զինված ուժերի զորավարժությունները հյուսիսարևմտյան տարածաշրջանում իրականացվում են Իսլամական Հանրապետության ԶՈՒ-ի գործունեության տարեկան պլանի և պարբերական վարժանքների համաձայն։

Նշվում է նաև, որ հաշվի առնելով «բարեկամական ու եղբայրական հարաբերություններն Ադրբեջանի հետ՝ զորավարժություններից առաջ ադրբեջանական կողմին պաշտոնական նոտա է հանձնվել»։

Դեսպանատունը նշում է, որ Ադրբեջանի և Իրանի ռազմական ղեկավարները քննարկումներ են ունեցել՝ կապված զորավարժությունների հետ։

Հիշեցնենք, որ Իրանի Զինված ուժերը հոկտեմբերի 17-ից Ադրբեջանի հետ սահմանին լայնամասշտաբ զորավարժություններ են սկսել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել