lragir.am: Ապրիլի 21-ին տեղի է ունեցել Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի ընթացքում պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարել են գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և քաղաքական գործիչ Վլադիմիր Զելենսկին։
Ինչպես նախորդ փուլում, այդ օրը ևս «Ականատես» դիտորդական առաքելության և գործընկեր կազմակերպության նարկայացուցիչ 9 կարճաժամկետ դիտորդներ «Ընտրությունների մոնիտորինգի կազմակերպությունների եվրոպական ցանց»-ի (ENEMO) 200 հոգանոց դիտորդական խմբի կազմում դիտարկել են ընտրությունների քվեարկության ընթացքը` ներառյալ տեղամասի բացումը, քվեարկության գործընթացը, տեղամասի փակումը, քվեների հաշվարկը, ինչպես նաև արձանագրությունների տեղափոխումը տարածքային ընտրական հանձնաժողով: Ընտրական գործընթացը շարունակում է վերահսկել նաև երկարաժամկետ դիտորդ Մարիամ Հովեյանը:
comment.count (0)