ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությունը Վայոց ձորում հանդիպել է մարզպետի հետ
15:38 - 21 հոկտեմբերի, 2022

ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությունը Վայոց ձորում հանդիպել է մարզպետի հետ

ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությունը Վայոց ձորի մարզում է։ Այս մասին հայտնում է Վայոց ձորի մարզպետարանը։ 

Սույն թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր նաև գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանը:

 Մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց պատվիրակության անդամներին Վայոց ձորի մարզ այցի համար և ներկայացրեց 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սուվերեն տարածքի դեմ սանձազերծած ագրեսիվ հարձակման հետևանքով մարզում ստեղծված իրավիճակը:

Քննարկումից հետո կողմերը երկուստեք համագործակցության պատրաստակամություն հայտնեցին:

Այնուհետ մարզպետը, հրամանատարը և պատվիրակության անդամներն այցելեցին Ջերմուկի տարածաշրջան, ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել