news.am: «Առինջ մոլը» որոշակի հարկային պարտավարություններ կատարել է, բայց մեր եւ մեր քննիչների կարծիքով՝ հարկային պարտավորությունները իրականից մի քիչ տարբերվում են։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
«Քրեական գործի շրջանակներում քրեաիրավական գնահատական է տրվում հարկ վճարողի վարքագծին, քննչական գործողություններ են կատարվում»,–նշեց Անանյանը։
Այլ մանրամասներ նա չհայտնեց՝ չցանկանալով վնասել քննությանը։
comment.count (0)