Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նրան, թե ինչ ակնկալիքներ կան ՀԱՊԿ-ից
16:56 - 26 հոկտեմբերի, 2022

Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նրան, թե ինչ ակնկալիքներ կան ՀԱՊԿ-ից

Շատ հստակ ակնակալիք կա, որ առաջին՝ ՀԱՊԿ-ը հստակ քաղաքական գնահատական կտա տեղի ունեցածին, և երկրորդը, կընդունի ճանապարհային քարտեզ ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու վերաբերյալ։ Այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ նկատմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիայի ժամանակ ՀԱՊԿ-ին պաշտոնապես դիմելուց հետո արդյոք մինչ այս պահը կա արձագանք, ու ինչ ակնկալիքներ կան ՀԱՊԿ-ից։ 

«Այս երկու ակնկալիքներն են, որ կարծում եմ՝ ոչ թե և ոչ միայն ՀՀ կառավարույթան ակնկալիքն է, այլ Հայատանի հանրության և ժողովրդի ակնկալիքն է։

Մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին և նաև ՀԱՊԿ-ի կոլեկտիվ անվտանգության խորհրդի նիստում կայացվել է որոշում, որի արդյունքում խումբ է եկել Հայաստան և տեղում դիտարկել և գնահատել իրավիճակը։ Եվ հիմա մենք առաջիկայում նախաձեռնում ենք կոլեկտիվ անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որպեսզի քննարկենք այդ զեկույցը։ Ես հույս ունեմ, որ հնարավորինս արագ տեղի կունենա այդ նիստը»,- ասաց Փաշինյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել