Բաքուն պնդում է՝ Երևանը դեռևս չի պատասխանել խաղաղության պայմանագրի տարրերին
 |azatutyun.am|
17:53 - 28 հոկտեմբերի, 2022

Բաքուն պնդում է՝ Երևանը դեռևս չի պատասխանել խաղաղության պայմանագրի տարրերին |azatutyun.am|

azatutyun.am: Երևանը դեռևս չի արձագանքել հոկտեմբերի 2-ին Ժնևում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը հայկական կողմին ներկայացված խաղաղության պայմանագրի տարրերին, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության փոխանցմամբ՝ Բայրամովը ամերիկացի պաշտոնյայի հետ զրույցում խոսել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի, Բաքվի դիրքորոշման և առաջարկների մասին։

«Նախարարը նշել է, որ հայկական կողմը դեռ չի պատասխանել խաղաղության պայմանագրի այն տարրերին, որոնք տրամադրվել են Հայաստանին Ժնևում արտգործնախարարների հանդիպման արդյունքներով հետո», - ասվում է հաղորդագրությունում։

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Դոնֆրիդն ընդգծել է «առաջնորդների և նախարարների հանդիպման ժամանակ խաղաղ գործընթացի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների առաջմղման կարևորությունը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել