Պատրաստ եմ Սոչիում ստորագրել և ընդունել փաստաթուղթը, որ ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում  երկարացվի․ Նիկոլ Փաշինյան
12:10 - 29 հոկտեմբերի, 2022

Պատրաստ եմ Սոչիում ստորագրել և ընդունել փաստաթուղթը, որ ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում երկարացվի․ Նիկոլ Փաշինյան

Հանրության շրջանում փորձ են անում տպավորություն ստեղծել, թե կա ռուսական առաջարկ, որը դրական է մեզ համար և կա արևմտյան առաջարկ, որը բացասական է մեզ համար և ՀՀ կառավարությունը մերժում է ռուսականը և ընդունում է արևմտյանը։ Սա իրականության հետ որևէ կապ չունի։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Այն, որ կա ռուսական և արևմտյան ընկալում դա ճիշտ է, իսկ ՀՀ-ն ռուսական ընկալման հետ համաձայնել է և սկզբունքային պայմանավորվածություն ձեռք է բերել 2021թվականի հունվարին։ Այս պայմանավորվածությունների անկյունաքարային դրույթը եղել է, որ ՌԴ-ն ԼՂ-ի և ՀՀ-ի անվտանգության երաշխավորն է։ Մենք պայմանավորվել ենք այդ սցենարի և պլանի շուրջ։ Առաջ անցնելով ասեմ, որ այդ պլանը ներկայացվել է ՀՀ-ին 2022 թվականի օգոստոսին և, ընդ որում, պայմանավորվածությունը եղել է հետևյալը, որ օգոստոսին ներկայացվում է, սեպտեմբերին ռուսասատանցի համանախագահողը կվերադառնա մեր վերջնական դիրքորոշումը ստանալու։ Սեպտեմբերի հենց առաջին հանդիպման ժամանակ մենք համաձայնություն ենք տվել այդ պլանի իրագործմանը, որովհետև դա եղել է մեր պայմանավորվածությունը դեռևս 2021 թվականի հունվարին։ Ես երեկ թվիթերում եմ ասել և հիմա էլ եմ ուզում ասել, որ երկուշաբթի օրը Սոչիում կայանալիք հանդիպմանը ես պատրաստ եմ ընդունել արդեն պաշտոնապես, եթե անհրաժեշտ է եռակողմ հայտարարության ֆորմատով ստորագրել այդ 15 կետերի հիման վրա համաձայնության հասնելու փաստաթուղթը, այսինքն՝ այդ փաստաթուղթը ընդունել հիմք Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման համար»,- ասաց վարչապետը։ 

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ դեռ երեկ թվիթերյան իր գրառման մեջ նշել է՝ հույս ունի ՌԴ-ն իր առաջարկը կպաշտպանի․

«Որովհետև սակարևոր նրբություն է, որ այդ բանաձևը անվտանգություն բերելու է ԼՂ-ին և Հայաստանին, թե ոչ, խաղաղություն բերելու է, թե ոչ։ Այստեղ կա նաև ռուս խաղաղապահների մասին։ Մենք ուզու՞մ ենք, որ նրանք շարունակեն իրենց գործունեությունը․ այո, ուզում ենք։ Ես պաշտոնապես ասում եմ՝ պատրաստ եմ Սոչիում ստորագրել և ընդունել փաստաթուղթը, որ ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում անվերապահորեն, առանց պայմանների երկարացվի 10 տարով, 15, 20 տարով, ես պատրաստ եմ այդ թուղթը ստորագրել։ Ես առաջարկում եմ, որ ՌԴ նախագահը հանդես գա այդ առաարկով, եթե պետք է ես հանդես կգամ այդ առաջարկով, բայց ՌԴ նախագահը պետք է պաշտպանի այդ առաջարկը, որովհետև դա եռակողմ փաստաթուղթ է։ Մենք նաև պետք է անդադառնանք, թե ինչ են անում խաղաղպահները ԼՂ-ում, որովհետև մենք Փառուխի դեպքերը չենք մոռացել, ոչ միայն այն պատճառով, որ ամենաբարձր մակարդակով եղել է պայմանավորվածություն, որ ադրբեջանցիները դուրս պետք է գան ՌԴ խաղաղապահների պատասխանտվության գոտուց, իսկ այդ պայմանավորվածությունը, խոստումը մինչև այժմ չի կատարվել, բայց կարևոր է նաև այն պատճառով, որ մեր քննադատողները մեզ խոցելու համար ասում են՝ «Ղարաբաղը ուզում եք Փառուխ առ Փառուխ տալ»։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է հնչեն․ ՌԴ-ն իր առաջարկությունները հետևողական և պինդ պաշտպանու՞մ է, թե՞ ոչ»,- ասաց վարչապետը։ 

Փաշինյանը ևս մեկ անգամ վերահաստատեց․ «Ես հայտարարում եմ, որ Սոչիում պատչրաստ եմ այդ փաստաթուղթը ստորագրել՝ ՌԴ առաջարկությունների հիման վրա։ ՌԴ-ն, որպես միջնորդ, թող այդ նախագիծը ներկայացնի՝ հղում անելով նաև ՌԴ ներկայացրած փաստաթղթին։ Ես սա հրապարակային եմ ասում, որպեսզի շահարկումների տեղիք չտանք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

 

Լուսանկարը՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել