Եթե ԿԲ խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը չբարձրացներ, գնաճը Հայաստանում կլիներ առնվազն 15 տոկոսի շրջակայքում․ Մարտին Գալստյան |armenpress.am|
17:09 - 01 նոյեմբերի, 2022

Եթե ԿԲ խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը չբարձրացներ, գնաճը Հայաստանում կլիներ առնվազն 15 տոկոսի շրջակայքում․ Մարտին Գալստյան |armenpress.am|

armenpress.am: Եթե Կենտրոնական բանկի խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը չբարձրացներ,  գնաճը Հայաստանում կլիներ առնվազն 15 տոկոսի շրջակայքում:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կենտրոնական բանկի  նախագահ Մարտին Գալստյանը: 

Նրա խոսքով՝ հիմա գնաճը 9.9 տոկոս է և ակնկալվում է, որ տարվա վերջ կհասնի 10 տոկոսի:

«Մենք մյուս տարվա համար ակնկալում ենք , որ համաշխարհային ապրանքային շուկաներում  կսկսվի դիտվել ապրանքների գների որոշակի նվազում»,-ասաց նա՝ հավելելով, որ Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին՝ արտարժութային ներհոսքը Հայաստան էապես ավելացել է:

Գալստյանն ասաց, որ նույնիսկ Չինաստանը, որը տրադիցիոն բարձր տնտեսական աճ ունեցող երկիր էր,  հիմա միանիշ աճ է ունենում ՝այս  տարի 3 տոկոսին մոտ:

«Մենք հաջորդ տարի գնաճը բերելու ենք իր թիրախին»,-նշեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել