Եվրոպական Խորհրդարանի պատգամավորը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ |armenpress.am|
16:21 - 03 նոյեմբերի, 2022

Եվրոպական Խորհրդարանի պատգամավորը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ |armenpress.am|

armenpress.am: Փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն վստահ է, որ առաքելության ժամանակ հավաքագրած արժեքավոր տեղեկատվությունը թույլ կտա վեր հանել օբյեկտիվ իրականությունն առ այն, որ Ադրբեջանն ագրեսիա է իրականացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ:

 Կաստալդոն լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ իրենք մեծապես մտահոգված են և դատապարտում են Ադրբեջանի  ագրեսիան Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ և այն վայրագությունները, որոնք թույլ են տրվել հայ ռազմագերիների նկատմամբ:

«Մենք հուսով ենք, որ մեղավորները կկանչվեն պատասխանատվության: Մեզ համար չափազանց կարևոր է շարունակել այն աշխատանքները, որոնք սկսվել են մեր հանձնառությունների ներքո: Մենք դատապարտում ենք 2020 թվականից հետո Ադրբեջանի կողմից ռազմագերիների չվերադարձնելու փաստը, ինչպես նաև կողմ ենք քվեարկել այն բանաձևին, որով դատապարտվում էին հայկական մշակութային հաստատությունների հանդեպ ոտնձգությունները»,-ասաց նա:
Կաստալդոն նշեց, որ իրենք եղել են Սյունիքում և տեսել ադրբեջանական զինուժի  հրետակոծության հետևանքները:

«Քաղաքացիական բնակչությունը չի կարող ապրել այդպիսի սպառնալիքների ներքո»,-ասաց պատգամավորը՝ կոչ  անելով շարունակել դիվանագիտական ջանքերը և ապահովել ցանկացած հակամարտության կարգավորում միայն դիվանագիտական ճանապարհով:

 

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ 2022 թվականի  հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը Եվրոպական Խորհրդարանից պատգամավորների փաստահավաք առաքելությունը ժամանել է Հայաստան: Պատվիրակության կազմում են Եվրոպական Խորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր, ԵԺԿ քաղաքական խմբի անդամ, Արցախի հետ ԵԽ բարեկամության խմբի համահիմնադիր Պետեր Վան Դալենը, ԵԽ նախկին փոխնախագահ, իտալացի անկախ պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն և գերմանացի պատգամավոր, ԵՊՌ քաղաքական խմբի անդամ Լարս Պատրիկ Բերգը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել