Վրաստանն էքզիստենցիալ հիասթափություն է ապրել ԵՄ-ից․ Զուրաբիշվիլի 
 |factor.am|
15:35 - 08 նոյեմբերի, 2022

Վրաստանն էքզիստենցիալ հիասթափություն է ապրել ԵՄ-ից․ Զուրաբիշվիլի |factor.am|

factor.am: Վրաստանը հիասթափված է, որ Մոլդովան և Ուկրաինան արդեն ստացել են Եվրամիությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանին խոստացել են միայն հեռանկար:

Արտաքին սպառնալիքը, ներքին բևեռացումը և դեպի Եվրամիություն հետագա առաջընթացը Վրաստանի համար այսօր երեք հիմնական մարտահրավերներն են։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ստրասբուրգում Ժողովրդավարության համաշխարհային ֆորումի ժամանակ, գրում է «Գրուզիա օնլայնը»։

«Բևեռացումն ամենուր է՝ կուսակցությունների մեջ, լրատվամիջոցներում, նույնիսկ եկեղեցում… Բևեռացումն այն իմաստով, որ դուք այլևս չեք վստահում մյուսին, երբ կարծում եք, որ մյուսն արդեն թշնամի է, և դա այն դեպքում, երբ իրական թշնամին գտնվում է մեր սահմանի վրա։ Նման պահին բևեռացումը դառնում է հանցագործություն ազգի դեմ, քանի որ թուլացնում է երկիրը։ Սա այն է, ինչ թշնամին շահագործում է նույնիսկ առանց ուժային հարձակում գործելու»,- ասել է Զուրաբիշվիլին։

Նա հորդորել է չմոռանալ, որ ռուսական բազան գտնվում է Վրաստանի մայրաքաղաքի մոտ։

«Սա այն իրավիճակն է, որում մենք ապրում ենք, և չնայած դրան՝ մենք զարգացնում ենք ժողովրդավարական ճկունություն, թեև այն կատարյալ չէ»,- ընդգծել է նախագահը։ 

Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանը «մեծ հիասթափություն» ապրեց, երբ Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ չստացավ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել