Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայերին կոչում է «մեր քաղաքացիներ» ու միաժամանակ կրակում է վերջիններիս վրա, երբ նրանք գյուղատնտեսական աշխատանք են անում։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2020-ի նոյեմբերի 9-ից հետո սպանության փորձի 54 դեպք է գրանցվել, ինչի հետևանքով սպանվել է 3 քաղաքացիական անձ, վիրավորվել՝ 16-ը։ Արդյո՞ք սա իրականացումն է ադրբեջանական կողմի այն նարատիվի, ըստ որի՝ «ԼՂ հարցը լուծված է»,- գրել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժը Խրամորթի ուղղությամբ կրակ է բացել խաղաղ բնակիչների ուղղությամբ. տուժել է մեկ քաղաքացի։
comment.count (0)