Ռուսաստանը ոչ թե խաղաղություն է փնտրում, այլ հանգստություն՝ ուժերը վերականգնելու համար. Զելենսկի |news.am|
14:30 - 19 նոյեմբերի, 2022

Ռուսաստանը ոչ թե խաղաղություն է փնտրում, այլ հանգստություն՝ ուժերը վերականգնելու համար. Զելենսկի |news.am|

news.am: Ռուսաստանն այժմ ձգտում է կարճ զինադադարի հասնել, որպեսզի վերականգնի ուժերը։ Այդ ճանապարհով պատերազմն իսկապես չի հաջողվի ավարտել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է  Укринформ-ը։

«Ինքնին պատերազմի դադարեցումը խաղաղություն չի երաշխավորում։ Ռուսաստանն այժմ ձգտում է կարճ զինադադարի՝ ուժերը վերականգնելու համար։ Ոմանք դա կարող են անվանել պատերազմի ավարտ, բայց նման հանգստությունը  միայն կվատթարացնի իրավիճակը»,-ասել է Զելենսկին։

Նա ընդգծել է, որ Ուկրաինայի տարածքի կամ ինքնիշխանության զիջումների մասին ցանկացած միտք չի կարող համարվել խաղաղություն։ 

Նա հիշեցրել է Ուկրաինայի առաջարկած 10 կետից բաղկացած խաղաղությա ծրագրի մասին: «Խաղաղությունը հնարավոր է, բայց դրա գոյության համար մենք պետք է անհնարին դարձնենք ռուսական ագրեսիայի բոլոր բաղադրիչները։ Եկեք դա անենք: Թող խաղաղություն տիրի»,-նշել է Ուկրաինայի նախագահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել