Ադրբեջանի և Իսրայելի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել
20:02 - 20 նոյեմբերի, 2022

Ադրբեջանի և Իսրայելի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Նոյեմբերի 20-ին իսրայելական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Իսրայելի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Բենի Գանցի և Զաքիր Հասանովի միջև։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի ՊՆ-ից։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարների շուրջ։

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը երախտագիտություն է հայտնել Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանատուն բացելու որոշման համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել