«Դուք չար եք և լի նախանձով». Վրաստանի վարչապետի ելույթը խորհրդարանում
 |jam-news.net|
12:05 - 21 նոյեմբերի, 2022

«Դուք չար եք և լի նախանձով». Վրաստանի վարչապետի ելույթը խորհրդարանում |jam-news.net|

jam-news.net: Նոյեմբերի 18-ին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնական խնդրանքով (հարցախույզի կարգով) հրավիրվել է խորհրդարան։

Ընդդիմադիր մի քանի պատգամավորներ Ղարիբաշվիլիին կանչել էին՝ Վրաստանին ներկայացված 12 հանձնարարականների կատարման ընթացքի մասին տեղեկություններ ստանալու համար։ Վրաստանը կստանա՞ ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ, թե՞ ոչ՝ կախված է դրանց կատարումից։

Վարչապետը հայտարարել է, որ 24 ժամ միայն կարգավիճակի մասին խոսելը կեղծավորություն է, հիմա գլխավոր խնդիրը երկրի համախմբումն է։ Ղարիբաշվիլին իշխող կուսակցությունից առանձնացած «Ժողովրդի ուժ» շարժման ներկայացուցիչներին անվանել է «հարգելի պատգամավորներ, ովքեր պետք է «ավելի չափավոր» լինեն իրենց գնահատականներում (խոսքը Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանի ուղղությամբ կրկնվող հարձակումների մասին է)։ Բացի այդ, վարչապետը շատ է խոսել նախորդ իշխանության, Վրաստանը Ուկրաինայի պատերազմի մեջ ներքաշելու փորձի մասին և կոչ արել ապաբևեռացնել ընդդիմությանը, որին նույն ելույթում անվանել է «նախանձ մարդիկ և ծաղրածուներ»։

Վարչապետը լքել է խորհրդարանը՝ այդպես էլ չպատասխանելով ընդդիմադիր պատգամավորների հարցերին։ Փոխարենը նրանց մեղադրել է հակապետական ​​գործունեության մեջ և ասել, որ չի պատրաստվում պատասխանել նրանց հարցերին։

Ներկայացնում ենք մի քանի մեջբերում Ղարիբաշվիլիի ելույթից.

Ապաբևեռացման մասին


«Եվրամիության 12 առաջարկություններից առաջինը ապաբևեռացումն է։ Այսինքն՝ եվրոպացի առաջնորդները, ընկերները, ձեզ (ընդդիմադիրներին) ասում են՝ վերջ տվեք ձեր ամոթալի հռետորաբանությանն ու սեփական երկրի հանդեպ թշնամանքի դրսևորմանը։ Ի՞նչ եք անում՝ առանց այն էլ բևեռացված միջավայրը գոնե թուլացնելու համար»։

Ընդդիմության մասին

● Դուք չար եք, զայրույթով և նախանձով լի, ինչը սարսափելի է։

● Ուզում եմ ձեզ հարց տալ՝ հասկանո՞ւմ եք, թե ում եք ծառայում: Այսքան թուլացած, կոռումպացված, դեգրադացված ընդդիմություն ես 10 տարի չէի տեսել։

● Միակ փրկությունը, ընդդիմության հարգելի ներկայացուցիչներ, ծաղրածու Խաբեիշվիլիին [ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության անդամ Լևան Խաբեիշվիլին ներկուսակցական ընտրություններում հավակնում է նախագահի պաշտոնին-խմբ․] նախագահ ընտրելն է։ Դա մեծ մարտահրավեր է, բայց դա է ձեր փրկությունը:

● Մենք տեսանք, թե ինչպես է ապակառուցողական ընդդիմությունը արմատական ​​ձևով և արտահայտություններով հարձակվում եվրահանձնակատար Օլիվեր Վարհելիի վրա, ինչպես է ընդդիմությունը վիրավորում դրական ուղերձ հղող մարդուն։ Էլ ի՞նչ ապացույցներ են պետք հասարակությանը: Նման մարդկանց պետք չեն ոչ երկրի հաջողությունները, ոչ նրա դրական գնահատականները։

● Ինչպե՞ս եք համարձակվում, Ադեիշվիլիի [Զուրաբ Ադեիշվիլին գլխավոր դատախազ է եղել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության օրոք]՝ ստեղծողներից մեկը այդ տգեղ, բռնապետական ​​համակարգի, որը սպանում, բռնաբարում ու խոշտանգում էր մարդկանց։ Երկրում ընդհանրապես չկար մասնավոր սեփականության հայեցակարգ, պարոն Կեզերաշվիլի [Դավիթ Կեզերաշվիլի- Վրաստանի պաշտպանության նախկին նախարար], ձեր հիմնական ֆորմալ կամ ոչ ֆորմալ կառավարիչը, օլիգարխը սկզբում թալանում էր բանակը, բիզնեսը, իսկ հիմա՝ եվրոպացի թոշակառուներին, ինչպե՞ս եք Ձեզ թույլ տալիս գալ այստեղ և հարձակվել: Սա ուղղակի սաբոտաժ է։ Սա դավադրություն է, և մենք խոսեցինք այդ մասին»:

Շարունակությունը՝ jam-news.net-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել