Ինդոնեզիայում երկրաշարժի հետեւանքով զոհվել է 46 մարդ, շուրջ 700-ը՝ տուժել |armenpress.am|
16:01 - 21 նոյեմբերի, 2022

Ինդոնեզիայում երկրաշարժի հետեւանքով զոհվել է 46 մարդ, շուրջ 700-ը՝ տուժել |armenpress.am|

armenpress.am: Ինդոնեզական Ճավա կղզում հզոր երկրաշարժից զոհերի թիվը հասել է 46-ի, տուժել է շուրջ 700-ը: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Ինտերֆաքս»-ը, նոյեմբերի 21-ին հաղորդել է Associated Press (AP) գործակալությունը:

«Այժմ Չիանջուրի մարզային հիվանդանոցում հաշվվում է 46 զոհված եւ շուրջ 700 վիրավոր: Նրանցից շատերը տուժել են շենքերի փլուզումների պատճառով»,-հայտարարել է Ինդոնեզիայի տարերային աղետների հետեւանքների վերացման ազգային գործակալության ղեկավարը:
 
Գործակալությունում հայտարարել են, որ երկրաշարժի հետեւանքով տուժել են տասնյակ շենքեր, այդ թվում՝ իսլամական գիշերօթիկ դպրոցը, հիվանդանոցը եւ այլ պետական օբյեկտներ: Նշվում է, որ զոհերի թիվը կարող է աճել:
Ավելի վաղ ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը հաղորդել էր, որ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ինդոնեզական Ճավա կղզում: Նրա տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվում է Չիանջուր քաղաքի մերձակայքում:
AP-ն նշում է, որ Ինդոնեզիայում հաճախ են տեղի ունենում ստորգետնյա ցնցումներ, սակայն դրանք հազվադեպ են զգացվում երկրի մայրաքաղաք Ջակարտայում: Այս անգամ մայրաքաղաքում տատանվել են բազմահարկ շենքեր, առանձին բնակիչներ տարհանվել են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել