Երկրաշարժը զգացվել է Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում և Երևանում
22:48 - 28 հունվարի, 2023

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում և Երևանում

Այսօր՝ հունվարի 28-ին՝ ժամը 22:14-ին գրանցված երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 5 բալ, Վայոց ձորի և Արարատի մարզերում և Երևան քաղաքում՝ 3-4 բալ, Արմավիրի և  Կոտայքի մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

«ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.33⁰ և արևելյան երկայնության 45.24⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ», - նշված է հայտարարության մեջ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել