Ճապոնիայում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել |1lurer.am|
20:13 - 25 փետրվարի, 2023

Ճապոնիայում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել |1lurer.am|

1lurer.am: Ճապոնիայի Հոկայդո կղզում փետրվարի 25-ին 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել՝ հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Երկրաշարժի օջախը, մասնագետների գնահատմամբ, գտնվել է մոտ 50 կմ խորության վրա։ Էպիկենտրոնից 22 կմ հեռավորության վրա գտնվում է Ակկեսի ավանը, որտեղ ապրում է մոտ 10 հազար մարդ: Էպիկենտրոնից 50 կմ հեռավորության վրա էլ գտնվում է խոշոր նավահանգստային Կուսիրո քաղաքը, որտեղ ապրում է մոտ 180 հազար մարդ:
 
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել