Դատախազությունը ԱՕԿՍ-ի շենքի մասնավորեցման պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջ է ներկայացրել
 |hetq.am|
11:48 - 23 նոյեմբերի, 2022

Դատախազությունը ԱՕԿՍ-ի շենքի մասնավորեցման պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջ է ներկայացրել |hetq.am|

hetq.am: Գլխավոր դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Կադաստրի կոմիտեի դեմ` Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն (ԱՕԿՍ) ՀԿ-ի, ինչպես նաև «ԱՕԿՍ» ՍՊԸ-ի անվամբ իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջով:

Հայցադիմումը վարչական դատարան ներկայացվել է երեկ` նոյեմբերի 22-ին: Գլխավոր դատախազի հիմնական պահանջն այն է, որ դատարանը ճանաչի Հայաստանի Հանրապետության և Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերության միջև Երևան քաղաքի Աբովյան փողոց 3 հասցեի անշարժ գույքի օտարման իրավահարաբերության բացակայությունը: Իսկ որպես հետևանք` անվավեր ճանաչվեն գույքի պետական գրանցումը և սեղանամատյանի գրառումները:

«Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերություն» ՀԿ-ն, նույն անվամբ գրանցված ՍՊԸ-ն, իտալական «Օշըն Փըսիֆիք Գլոբըլ Փրոփըրթիզ Լիմիթիդ» ընկերությունը ներգրավված են որպես երրորդ անձ:

«Հետք»-ը դեռևս 2015թ․-ին հետաքննություն էր հրապարակել պատմության հուշարձան հանդիսացող ԱՕԿՍ-ի շենքի մասնավորեցման մասին: Շենքն ընգրկված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։ Սակայն,  պետական սեփականություն չէ, ինչն էլ նշանակում է, որ այն մասնավորեցվել է:

Պարզել էինք, որ այդ պետական հուշարձանը դեռևս 2001թ․-ին սեփականաշնորհել են արտակարգ և լիազոր դեսպան, այնուհետև Հայաստանի նախագահի միջազգային մշակութային-հումանիտար համագործակցության հարցերով խորհրդական Արմեն Սմբատյանը և մշակույթի արդեն նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը:

«Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» ՀԿ-ն հիմնադրվել է 2005թ. հունիսի 5-ին։ ՀԿ-ի հիմնադիրները Արմեն Սմբատյանն ու Հասմիկ Պողոսյանն են։ 2011թ. սեպտեմբերի 27-ին «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» ՀԿ-ն հիմնադրել է «ԱՕԿՍ» ՍՊԸ-ն՝ 50 հազար դրամ կապիտալով։ Այսինքն՝ «ԱՕԿՍ» ՍՊԸ-ի հիմնադիրները նույնպես նրանք են` Արմեն Սմբատյանը և Հասմիկ Պողոսյանը։ 2011թ. դեկտեմբերի 2-ին «ԱՕԿՍ» ՍՊԸ-ի հիմնադիր կապիտալը փոխվել է և դարձել 201 մլն դրամ։

2012թ. օգոստոսի 1-ին «ԱՕԿՍ» ՍՊԸ-ի հիմնադիրը փոխվել է, և 100 տոկոսանոց բաժնետեր է դարձել օֆշորում գրանցված «Օշըն փըսիֆիք գլոբըլ փրոփըրթիզ լիմիթիդ» ԲՎԿ ընկերությունը։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել