Այսօր տեղի է ունեցել Ազգային- ժողովրդավարական բևեռի հավաքը՝ ընդդեմ ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինի այցի և ՀԱՊԿ գագաթնաժողովի։
Ակցիայի մասնակից Նինա Կարապետյանցը նշեց, որ պատրաստ է մասնակցել ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջով արվող բոլոր ակցիաներին։
«Մարդիկ կան, որ ակնկալում են, թե Ռուսաստանը մեզ կօգնի և նեղվում են նրանից, որ մեր զինվորների արյունը իրենց ձեռքերի վրա է ։ ՀԱՊԿ երկների բռնապետ ղեկավարների ձեռքներին իրենց ժողովրդի արյունն է։ Սեփական ժողովրդին տարբեր ժամանակներում, տարբեր տեղերում, այսօր արդեն Ուկրաինայում մատաղ անող մարդուց ակնկալում եք, որ մեզ կօգնի՞»,- իր ելույթում նշեց Կարապետյանցը ։
Ակցիայի կազմակերպիչների խոսքով այսօր ՀՀ-ում ամոթի օր է, քանի որ այստեղ են հավաքվել Ադրբեջանին շնորհավորած երկրների ղեկավարները։
Ակցիային մասնակցում էին նաև Ուկրայինայի և ՌԴ քաղաքացիներ։ Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Վահե Գասպարյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, կկայանա ԱԺԲ-ի հերթական հանրահավաքը։
comment.count (0)