Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրում Լեհաստանի հավաքականը մրցեց Սաուդյան Արաբիայի թիմի հետ և հաղթեց 2։0 հաշվով։
Հանդիպման առաջին գոլը խփեց կիսապաշտպան Պյոտր Զելինսկին՝ Ռոբերտ Լևանդովսկու փոխանցումից հետո գրավելով մրցակցի դարպասը։ Ապա գոլի հեղինակ դարձավ հենց ինքը Լևանդովսկին` խփելով իր առաջին գոլը աշխարհի առաջնություններում։
Սաուդյան Արաբիայի հավաքականը գոլի հնարավորություններ ունեցավ, բայց Լեհաստանի հավաքականի դարպասապահ Վոյցեխ Շչեսնին փրկեց իր թիմին վերահաս գոլերից։
comment.count (0)