Հայաստանի արտգործնախարարությունը շնորհավորել է Լեհաստանի ԱԳՆ գործընկերներին ԵՄ Խորհրդի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ:
«Ակնկալում ենք սերտ համագործակցություն ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ շրջանակում՝ Լեհաստանի նախագահության ընթացքում Հայաստան-ԵՄ հավակնոտ օրակարգի հետագա առաջմղման համար: Մենք արժևորում ենք Հունգարիայի մասնակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության կարևոր փուլերին»,- ասված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ 2025 թ. հունվարի 1-ին Եվրամիության խորհրդի վեցամսյա նախագահությունը Հունգարիայից անցել է Լեհաստանին։
Երկրի եվրոպական միության հարցերով նախարար Ադամ Շլապկան հայտարարել է, որ պաշտոնական Վարշավան նախագահության կարգախոս է հռչակել՝ «Անվտանգություն, Եվրոպա»:
«Մենք պետք է պահպանենք հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, բայց Եվրոպան պետք է դառնա անկախ, պետք է ոտքի կանգնի։ Ռուսաստանի հետ հարաբերություններում վախի և անորոշության դարաշրջանը պետք է ավարտվի»,- ասել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
comment.count (0)