Ադրբեջանցի ոչ մի պաշտոնյա երբեք չէր խոսել Ալմա Աթայի հռչակագրի մասին, ի՞նչ արեց Փաշինյան Նիկոլը, «մեյդան» բերեց այն և դարձրեց Ադրբեջանի թիվ մեկ կռվանը․ Մամիջանյան
 |tert.am|
14:37 - 02 դեկտեմբերի, 2022

Ադրբեջանցի ոչ մի պաշտոնյա երբեք չէր խոսել Ալմա Աթայի հռչակագրի մասին, ի՞նչ արեց Փաշինյան Նիկոլը, «մեյդան» բերեց այն և դարձրեց Ադրբեջանի թիվ մեկ կռվանը․ Մամիջանյան |tert.am|

tert.am: ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը իր ելույթում անդարադարձավ իշխող խմբակցության որոշ պատգամավորների ելույթներին։

«Պարո՛ն Աղաջանյան, ի՞նչ ստատուս քվո, ի՞նչ ստատուս քվո է պահպանվել, Արցախի տարածքի փոփոխությունը չեք նկատե՞լ, հողային կորուստները չեք նկատե՞լ, թե՞ բանակցային գործընթացի առկա վիճակը գոնե մոտ կարելի է համարել ստատուս քվոյին, այո՛, ստատուս քվոն պահնապված էր մինչև եկաք դուք: Մի քանի օր առաջ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանի դեմ հայցեր է ներկայացնում, պարոն Աղազարյանը որոշեց այդ հայցերի էջերը մեկով ավելացնել ՀՀ ԱԺ ամբիոնից։ Եթե Ձեր պնդմամբ միջազգային հանրության աչքերում Հայաստանը  օկուպանտ էր, մի հատ սանկցիա կասե՞ք Հայաստանի նկատմամբ կիրառված»,- ասաց Մամիջանյանը։

Մամիջանյանը նշեց, որ Ալմա Աթայի հռչակագիրը այսօր դարձել է Ադրբեջանի քարոզչական կռվաններից մեկը։

«30 տարվա ընթացքումմ որևէ ադրբեջանցի պաշտոնյա՝ նախագահից մինչև պատգամավոր, երբեք Ալմա Աթայի հռչակագրի մասին չէր խոսել, երբե՛ք, ի՞նչ արեց Փաշինյան Նիկոլը, «մեյդան» բերեց Ալմա Աթայի հռչակագիրը, որը դարձավ Ադրբեջանի թիվ մեկ զանքը, այս պահին նրա կեղծ կռվանը, դո՛ւք եք դա տվել իրենց։ Դուք, որ շատ եք սիրում մանիպուլյացիաների համար անընդհատ մեջբերել 2010թ-ի վարչատարածքային բաժանման մասին օրենքը, դա էլ է Ադբեջանի համար դառնալու կեղծ կռվան»,-ասաց Հայկ Մամիջանյանը։

Նա ընդգծեց, որ Հայաստանը ներկայացնող ցանկացած պաշտոնյայի աշխատանքը պետք է լինի աշխարհին բացատրել, որ Արցախում բնակվող հայերի համար ինքնիշխանության, ինքնորոշման իրավունքը հոմանիշ է կյանքի իրավունքին։

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել