Միշելը խոստովանել է, որ ուկրաինական ճգնաժամից Եվրոպան տուժում է ավելի շատ, քան ԱՄՆ-ն |1lurer.am|
14:38 - 03 դեկտեմբերի, 2022

Միշելը խոստովանել է, որ ուկրաինական ճգնաժամից Եվրոպան տուժում է ավելի շատ, քան ԱՄՆ-ն |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինական ճգնաժամը տարբեր ազդեցություն է ունենում Եվրամիության և ԱՄՆ-ի վրա: Այս մասին Corriere della Sera թերթի հետ հարցազրույցում հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը:

«Հակամարտության ազդեցությունն ԱՄՆ-ի վրա նույնը չէ, ինչ Եվրոպայի վրա։ ԱՄՆ-ը էներգառեսուրսների արտահանող է, իսկ Եվրամիությունը տառապում է բարձր գներից: Մենք տնտեսական անկման վտանգի առաջ ենք: Եվրոպական ձեռնարկություններն ավելի շատ են վճարում էներգիայի համար և բախվում են ամերիկյան ձեռնարկությունների մրցակցությանը»,- ասել է Միշելը:

Մեկնաբանելով Չինաստան կատարած այցը՝ Եվրոպական խորհրդի ղեկավարը նշել է, որ ուղևորությունն անհրաժեշտ էր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել