Մախաչկալայի երկրաշարժը զգացվել է նաև Արցախում
12:12 - 08 դեկտեմբերի, 2022

Մախաչկալայի երկրաշարժը զգացվել է նաև Արցախում

Երկրաշարժը զգացվել է նաև Արցախի մայրաքաղաքում։ Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ ԱԻՊ ծառայությունից։ 
 
Դեկտեմբերի 8-ին՝ տեղական ժամանակով ժամը 10:42-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06:42-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 42.23⁰ և արևելյան երկայնության 46.82⁰ աշխարհագրական կոորդինատներով Ռուսաստան` Մախաչկալա քաղաքից 99 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5․6 մագնիտուդով երկրաշարժ:
 
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ:
 
Երկրաշարժը զգացվել է ՀՀ Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի մարզերում և Արցախում՝ 2-3 բալ ուժգնությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել