Զարեհ Սինանյանը ֆրանսիացի պատգամավորին շնորհակալություն է հայտնել Հայաստանին ցուցաբերված աջակցության համար
19:06 - 08 դեկտեմբերի, 2022

Զարեհ Սինանյանը ֆրանսիացի պատգամավորին շնորհակալություն է հայտնել Հայաստանին ցուցաբերված աջակցության համար

Ֆրանսիա կատարած այցի ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ադրիեն Գոմիին։
 
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա եղբայրական հարաբերություններին և Ֆրանսիայի հայ համայնքին վերաբերող հարցեր:
 
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ պարոն Գոմին վերջերս ստորագրել և աջակցել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու և Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու պահանջով բանաձևը։
 
Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ցուցաբերված շարունակական աջակցության համար։ Գլխավոր հանձնակատարը հատկանշական է համարել Ֆրանսիայի Սենատի բանաձևը, որը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և ազատ արձակել հայ ռազմագերիներին՝ վերահաստատելով իր հավատարմությունը հայ ժողովրդին և տարածաշրջանում մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել