«Դեռ շատ հեռու ենք պատշաճ պաշտպանություն իրականացնելու հնարավորություն տվող բնագծեր ունենալուց»․ Տիգրան Աբրահամյան
 |azatutyun.am|
10:21 - 13 դեկտեմբերի, 2022

«Դեռ շատ հեռու ենք պատշաճ պաշտպանություն իրականացնելու հնարավորություն տվող բնագծեր ունենալուց»․ Տիգրան Աբրահամյան |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանը դեռ շատ հեռու է այնպիսի բնագծեր ունենալուց, որը հնարավորություն կտա պատշաճ ձևով պաշտպանություն իրականացնել, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Պաշտպանության հանձնաժողվի անդամ Տիգրան Աբրահամյանը:

Պատգամավորն ընդգծեց՝ ասածները հիմնավոր ապացույցներ ունեն, և այն ծանր իրավիճակը, որ ինքն է ներկայացնում, որևէ պաշտոնյա չի կարող ուղղակի կասկածի տակ դնել։

Աբրահամյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

- Պարոն Աբրահամյան, այդ թվում՝ և այս տաղավարում, քննադատել եք առաջնագծի կահավորումը։ Նախօրիեն Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասում էր, որ անձամբ Ձեզ առաջարկում է՝ միասին գնալ Ջերմուկ և համոզվել, որ այնքան գործ է արվել, որ նախկինում նման բան չի եղել։

- Բնականաբար, իմ բոլոր հայտարարությունները հիմնված են փաստական տեղեկության հիման վրա։ Ես ինքս մի քանի օր առաջ եղել եմ Ջերմուկում։ Առհասարակ ես սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայից հետո եղել եմ ռազմաճակատի բոլոր հիմնական ուղղություններով՝ սկսած Ներքին Հանդից, Ճակատեն, Տեղ, Խոզնավար, Իշխանասար, Ջերմուկ, Վերին Շորժա, Սոթք, Կուտական վաղը ևս լինելու եմ առաջնագծում։

 - Համարյա ամբողջ երկայքով անցել եք։

- Բոլոր ուղղություններով եղել եմ, և այս իրավիճակում այն, ինչ ես եմ հնչեցնում, այն, ինչ ես եմ արտահայտում, ես տեր եմ իմ ասածին և, կարծում եմ, որ իմ ասածը հիմնված է հիմնավոր ապացույցների վրա, և այն ծանր իրավիճակը, որ ես եմ ներկայացնում, որևէ պաշտոնյա, որևէ գործիչ չի կարող ուղղակի հերքել, կամ կասկածի տակ դնել։

- Ինչո՞ւ ժամանակը չի բավարարել, պարոն Աբրահամյան։

 - Կարծում եմ՝ նույնիսկ անզեն աչքով տեսանելի է, որ առաջնահերթությունների խնդիր կա․ մի կողմից կան ռեսուրսներ, կա բյուջե, որոնք պայմանական քաղաքացիական ենթակառուցվածքների մասով գործում են, կամ ակտիվ գործում են, և կա հատկացված բյուջե, որի պայմաններում արագ, օպերատիվ մեր հրատապ խնդիրները լուծելու հանարավորություն դեռևս ամբողջական չկա։ Այսինքն՝ պայմանական կարելի է ֆիքսել ուղղություն, որտեղ կան մարտական հենակետեր, որտեղ կա առաջնագծի որոշակի կահավորում, բայց մենք դեռ շատ հեռու ենք այնպիսի բնագծեր ունենալուց, որը մեզ հնարավորություն կտա պատշաճ ձևով պաշտպանություն իրականացնել և էականորեն դրա միջոցով նվազեցնել մեր մարտական կորուստների թիվը։

Ավելի վաղ Աբրահամյանն ասել էր, որ առաջնագիծն այն աստիճան կահավորված չէ, որ Ադրբեջանը սեպտեմբերին երկու-երեք օրում հսկայական տարածքներ գրավեց։ Անդրանիկ Քոչարյանն արձագանքել էր և Տիգրան Աբրահամյանին առաջարկել հանձնաժողովի անդամների հետ Ջերմուկ գնալ և տեսնել, թե ինչ է նոր կահավորումը և ինժեներական զորքերի կայացումը ոնց է տեղի ունենում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ azatuyun.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել