Վաղվանից Ացախում կրթական հաստատությունները, որոնք ջեռուցվում են գազով, չեն աշխատի` վառելիքի խնայողության նպատակով․ Ռուբեն Վարդանյան
20:04 - 13 դեկտեմբերի, 2022

Վաղվանից Ացախում կրթական հաստատությունները, որոնք ջեռուցվում են գազով, չեն աշխատի` վառելիքի խնայողության նպատակով․ Ռուբեն Վարդանյան

Դուք գիտեք, որ մենք մի քանի օր է գտվում ենք շատ լուրջ ճգնաժամի մեջ։ Դա մեզ համար ստեղծել է մեր  հարևան պետությունը՝ ճանապարհը փակելով, և այսօր էլ շարունակել է իր ոչ մարդկային մոտեցումը մեր նկատմամբ։ Մի քանի ժամ առաջ դադարեցրել են նաև գազի մատակարարումը։ Դա նշանակում է, որ մենք պետք է շատ խնայողաբար մոտենանք մեր էներգիայի ծախսերին։ Փորձենք պահպանել մեր ապրելաձևը, բայց մյուս կողմից իրականությունը այնպիսին է, որ մենք այսօր պետք է հասկանանք, որ ճգնաժամը իրականություն է դառնում բոլորիս համար։  Այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ասաց Արցախի Պետական նախարար Ռուբեն Վարդանյանը։ 

Իր խոսքում նախարարը նաև հայտնեց, որ վաղվանից Ացախում կրթական հաստատությունները՝ դպրոցները, համալսարանները, որոնք ջեռուցվում են գազով, այլ ոչ թե փայտով, չեն աշխատի` վառելիքի խնայողության նպատակով։

«Մենք բոլորս պատրաստ ենք պայքարի և պետք է այս իրավիճակում ցույց տանք, թե ով է արցախցի։ Ծանր է լինելու, բայց մենք պետք է պայքարենք ու հաղթենք։ 

Դուք գիտեք, որ  մենք ունենք հնարավորություն էներգիայի մի մասը պահել տարբեր տեղերում, բայց ամբողջը չենք կարող։ Դրա համար պետք է պատրաստ լինենք և խնդրում եմ բոլորիդ խնայողական լինել, որովհետև չգիտենք, թե այս իրավիճակը որքան երար կտևի։ Մենք ուզում ենք, որ այս իրավիճակը ամբողջ աշխարհը տեսնի։ Բոլորը հասկանան, որ այս մոտեցումներով, որն իրենք են դրսևորում, անհնար է, որ մենք որևէ հարաբերություն ունենանք իրենց հետ։ Դրա համար ես կոչ եմ անում բոլորիս լինել ուժեղ և հավատալ, որ բոլորով հաղթահարելու ենք այս ամենը։ Ես վստահ եմ, որ իրենք գործել են իրենց ամենամեծ սխալը։  Մենք պետք է շարունակենք պայքարել և ցույց տալ աշխարհին, որ չնայած գտնվում ենք ճգնաժամի մեջ, բայց  շարունակում ենք աշխատել, պայքարել»,- հավելեց նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել