Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը բանակցում է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ. ՌԴ ՊՆ

 |armenpress.am|
20:38 - 13 դեկտեմբերի, 2022

Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը բանակցում է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ. ՌԴ ՊՆ |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող խաղաղապահ զորակազմն այսօր իր պատասխանատվության գոտում միջադեպ չի արձանագրել: Այս մասին նշվում  է ՌԴ ՊՆ կայքում:

Նշվում է, որ պարեկություն է իրականացվել 3 ուղղություններով՝ Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում: Հաղորդագրությունում անդրադարձա կա նաև դեկտեմբերի 12-ից ադրբեջանցիների կողմից փակված Ստեփանակերտ-Գորիս ատոմայրուղու մասին:

«Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը բանակցում է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով քաղաքացիական մեքենաների անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու համար»,-նշվում է կայքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել