Միջազգային հանրության հրատապ և նպատակային արձագանքը պարտադիր է. Վահագն Խաչատուրյան
 |1lurer.am|
20:52 - 13 դեկտեմբերի, 2022

Միջազգային հանրության հրատապ և նպատակային արձագանքը պարտադիր է. Վահագն Խաչատուրյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը:

«Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով ավելի քան 120 000 երեխաներ, տարեցներ, կանայք և տղամարդիկ զրկված են կենսական հասանելիությունից դեպի Հայաստան և մնացյալ աշխարհ։ Էքզիստենցիալ սպառնալիքների առջև կանգնած Արցախի ժողովրդի համար հերթական մարտահրավերի 2-րդ օրը: Միջազգային հանրության հրատապ և նպատակային արձագանքը պարտադիր է»,- գրել է ՀՀ նախագահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել