Ծիլքար-Ապարան ճանապարհին մերկասառույց է, Ապարանում, Գյումրիում, Լանջիկ Մաստարա ճանապարհին մառախուղ է
09:01 - 14 դեկտեմբերի, 2022

Ծիլքար-Ապարան ճանապարհին մերկասառույց է, Ապարանում, Գյումրիում, Լանջիկ Մաստարա ճանապարհին մառախուղ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Շիրակի մարզի ավտոճանապարհներին և Ծիլքար-Ապարան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ 

Վարդենյաց լեռնանցքում, Ապարան, Գյումրի քաղաքներում, Լանջիկ-Մաստարա և Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհներին մառախուղ է:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել