Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է Ազգային-ժողովրդավարական բևեռի հանրահավաքը՝ միջազգային խաղաղապահ ուժերի պահանջով։
Հանրահավաքի սկզբում Բևեռի խորհրդի անդամ Վահե Գասպարյանը արցախցիներին կոչ արեց դուրս գալ Ստեփանակերտի հրապարակ․ «Դուրս եկեք և ցույց տվեք աշխարհին, որ արցախահայությունը Ռուսաստանի խամաճիկը չէ, որ Արցախը պահանջում է միջազգային խաղաղապահներ։ Ռուս, այսպես ասած, խաղաղապահները, օկուպացիոն զորքեր են, նրանք եկել են հայաթափելու, զինաթափելու Արցախը, նրանք եկել են թուրքին հանձնելու Փառուխը, Բերձորը, Աղավնոն: Սա է նրանց ուզածը։ Լաչինի միջանցքը փակել են ռուսները՝ Հայաստանից միջանցք պոկելու, հրեշավոր, ֆաշիստական խաղաղապահ կոչվածներին ՄԱԿ-ի մանդատ տրամադրելու, Հայաստանը Ռուսաստանի մաս դարձնելու նպատակով»։
Նշենք, որ Բևեռի անդամները այսօր նույն պահանջով ակցիա են իրականացրել ՄԱԿ-ի հայաստանյան առաքելության առջև։
comment.count (0)