Բագրևանդ թաղամասի տներից մեկի մոտակայքում ականանետի ական է հայտնաբերվել
18:10 - 18 դեկտեմբերի, 2022

Բագրևանդ թաղամասի տներից մեկի մոտակայքում ականանետի ական է հայտնաբերվել

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 13։25-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրևանդ թաղամասի տներից մեկի մոտակայքում արկ է նկատվել։ Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։

Պարզվել է, որ հայտնաբերվածը 82 մմ տրամաչափի կոռոզիայի ենթարկված ականանետի ական է, որը ինժեներասակրավորական խմբի կողմից տեղափոխվել է N զորավարժարան՝ հետագա ոչնչացման»,․- նշված է ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել