Ձգձգվող սպասում՝ Լիսագորի ու Տեղի արանքում

12:15 - 15 դեկտեմբերի, 2022

Չորրորդ օրն է՝ ադրբեջանցիները չեն բացում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Տագնապալի հնչող այդ նախադասությունը սառել-մնացել է օդի մեջ, հատկապես Լիսագորի սարերի արանքում։ Այստեղ ՌԴ խաղաղապահների անցակետն է, որը չի բացվում դեպի Ստեփանակերտ գնալու համար։ Այդ անցակետից այս կողմ են մնացել Շուշիի շրջանի Լիսագոր, Եղցահող, Մեծ Շեն ու Հին Շեն բնակավայրերը, մյուս կողմում Ստեփանակերտի հետ կապը կտրել են ադրբեջանցի «բնապահպանները»։

Ճանապարհի փակ լինելու պատճառով քանի օր է՝ որոշ տղամարդիկ գիշերում են իրենց մեքենաներում, մարդկանց մի մասն էլ, որ չի կարողացել հասնել իր տուն, ժամանակավոր տանիք է գտել մոտակա Լիսագորում, հարյուրավոր մարդիկ գնացել են Սյունիքի մարզ, Երեւան կամ այլ բնակավայրեր։

Լիսագոր-Տեղ ճանապարհահատվածում կատարվողի մասին առավել մանրամասն կարդալ այստեղ՝ https://infocom.am/hy/article/93900


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել