Մենք` ոչինչ, էլի, բայց մեր հայրիկը, տատիկները, պապիկները այնտեղ են՝ շրջափակման մեջ

12:17 - 16 դեկտեմբերի, 2022

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու հետևանքով արդեն հինգ օր է՝ 120 հազար մարդ բլոկադայի մեջ է, 1100 անձ, այդ թվում՝ ավելի քան 270 երեխա չեն կարողանում վերադառնալ տուն։

Գորիսի հյուրանոցներից մեկում են այդ 270 երեխաներից 4-ը՝ 10-ամյա Գրետան, նրա քույրը՝ 8-ամյա Անգելինան, 9-ամյա Ասյան ու 8-ամյա Տաթեւը, Գրետայի ու Անգելինայի մայրիկը՝ Արմինե Աղաջանյանը, Մեծ Շենի դպրոցի ֆիզիկայի, բնագիտության ու շախմատի ուսուցիչ Մխիթար Անանյանը և բազմաթիվ այլ արցախցիներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել