ԵՄ երկրները համաձայնության են եկել գազի գնի առաստաղ սահմանելու շուրջ
 |hetq.am|
13:55 - 20 դեկտեմբերի, 2022

ԵՄ երկրները համաձայնության են եկել գազի գնի առաստաղ սահմանելու շուրջ |hetq.am|

hetq.am: Եվրամիության երկրները համաձայնության են եկել գազի գնի առաստաղի սահմանման շուրջ՝ առավելագույն գին, որով եվրոպական հարթակներում կարող են կնքվել գազի վերաբերյալ գործարքները։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն, եթե Նիդերլանդներում գտնվող խոշորագույն TTF հաբում գազի գինը երեք օր շարունակ 1 մեգավատտ/ժամը գերազանցի 180 եվրոն։ Գների սահմանափակման որոշումն ուժի մեջ կմտնի փետրվարի 15-ից։ Վերջնական առաստաղը շատ ավելի ցածր է, քան ի սկզբանե առաջարկում էր Եվրոպական հանձնաժողովը (275 եվրո)։

Եվրոպական միությունում գազի գնի առաստաղը ներդրվում է որպես գնաճի դեմ պայքարի միջոց, որը վերջին ամիսներին գտնվում է պատմական առավելագույնի սահմաններում։

Եվրոպայում գազի գնի էական աճը պայմանավորված է նաև Ռուսաստանից դրա ներկրման ծավալների էական կրճատման հետ։ Գազի գնի առաստաղի դեմ էին հանդես գալիս Նիդերլանդները, Ավստրիան, Հունգարիան, ինչպես նաև ԵՄ-ում վառելիքի ամենախոշոր սպառողը՝ Գերմանիան։ Այս երկրները մտահոգություններ ունեն, որ վառելիքի գնի ձևավորման հարցում ոչ շուկայական միջամտությունը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել