Արցախը ՀՀ-ին միացնող միակ ճանապարհը պետք է բացվի ու երբեք չկփակվի. արցախցի երիտասարդների ակցիան

15:42 - 19 դեկտեմբերի, 2022

Երեկ Հանրապետության հրապարակում արցախցի երիտասարդները բողոքի ակցիա իրականացրին` հաջակցություն Արցախի, որը արդեն 8 օր շրջափակված է Ադրբեջանի կողմից: Երիտասարդներին միացել էին նաև Մարզերի երիտասարդները մարզերում (ՄԵՄ) նախաձեռնության անդամները: Ակցիայի մասնակիցների պահանջը մեկն էր. Ադրբեջանը պետք է բացի և այլևս երբեք չփակի Արցախը Մայր Հայաստանին կապող միակ ճանապարհը: Ակցիայի մասնակիցները անցորդներին կոչ էին անում միանալ իրենց: Ավելի ուշ երիտասարդները երթով շարժվեցին դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ` ակցիան այնտեղ շարունակելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել