Խաղաղության պայմանագրի տեքստում առաջարկել ենք միջազգային երաշխավորների ինստիտուտ ստեղծել․ Արմեն Գրիգորյան
14:55 - 22 դեկտեմբերի, 2022

Խաղաղության պայմանագրի տեքստում առաջարկել ենք միջազգային երաշխավորների ինստիտուտ ստեղծել․ Արմեն Գրիգորյան

ՀՀ-ն իր ամբողջ կարողությունները օգտագործում է, որպեսզի կարողանանք օգտագործել բոլոր այն հնարավոր գործիքները, որոնք առկա են, որպեսզի Լաչինի միջանցքը վերադառնա իր բնականոն հունին։ Այս մասին ԱԺ-ում՝  լրագրողների հետ զրույցի ընթացքում,  ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ 

Արմեն Գրիգորյանը հիշեցրեց, որ երկու օր առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Լաչինի միջանցքի հարցը և հասցեական կոչեր են եղել․ «Պետք է շարունակել աշխատել այս ուղղությամբ»։ 

Անդրադառնալով հարցին, թե ինչ  արդյունք ակնկալում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից, Գրիգորյանն ասաց․ «Հենց այս պահին ԱԳՆ-ն աշխատում է և բոլոր այն կառուցակարգային հնարավորությունները, ինտիտուտուցիոնալ հնարավորությունները, որը տալիս է ՄԱԿ-ը ԱԽ կառույցի շրջականում, փորձում ենք բոլոր հնարավոր միջոցներով աշխատանքներ կատարել»։ 

Հարցին՝ կոնկրետ Լաչինի միջանցքի մասով կա՞ն շփումներ Ադրբեջանի ու Հայաստանի միջև, Գրիգորյանն ասաց․ «Լաչինի միջանցքի մասով այս պահին ՀՀ-ն աշխատում է միջազգային հանրության հետ»։ 

Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանը կոչ է անում միջազգային հանրությանը առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք՝ կլինի ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն թե ԵԱՀԿ Մինսկի խումբը․ «Իրավիճակը վտանգավոր է նաև տեսանկյունից, որ 120.000 հայ գտնվում է շրջափակման մեջ, և հումանիատ ճգնաժամի առև են կանգնել»։ 

Խոսելով Ադրբեջանի հետ խաղաղության հնարավոր պայմանագրի կնքումից՝ Գրիգորյանն ասաց, որ այդ պայմանագրի կնքումը հնարավոր է  մինչև տարվա վերջ, եթե Ադրբեջանը դրան դրական արձագանքի․ «Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ և այս առումով Հայաստանը իր քայլը կատարել է։ Ստեղծված ճգնաժամը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի ոչ կոնստրուկտիվ, ապակառուցողական դերը տարածաշրջանում։ Երբ խաղաղության բանակցություններ են ընթանում, Ադրբեջանը Լաչինի միջանցքը փակում է, այսպես կոչված, բնապահպանների միջոցով։ Ես չգիտեմ՝ բնապահպանների մեջ պաշտոնով մարդիկ կան, թե ոչ, բայց որ այդ մարդիկ Ադրբեջանի պաշտպանական կառույցների ներկայացուցիչներ են, միանշանակ է։ Այս առումով Ադրբեջանն է այդ շրջափակումը կազմակերպել, հենց իշխանությունն  է դա կազմակերպել, այդ քայլը որևէ կապ չունի քաղաքացիական նախաձեռնության հետ, իրավիճակը շարունակում է մնալ ճգնաժամային»։ 

Նա նաև նշեց, որ խաղաղության պայմանագրի տեքստում առաջարկել են միջազգային երաշխավորների ինստիտուտ ստեղծել ՝ թե միջազգային կազմակերպությունների, թե պետությունների կողմից․ «Այդ երաշխավորների ինստիտուտը կարողանա ապահովել այդ պայմանագրի իրականացումը։ Բացի դրանից՝ մենք նաև առաջարկել ենք, որ միջազգային ինչ-որ դատարան դիմելու մեխանիզմ ստեղծվի, որով, եթե առաջանում է ճգնաժամ (օրինակ այսպիսի ճգնաժամ) և այդ ճգնաժամը հնարավոր չի լուծել, ապա դիմենք միջազգային դատարան»։ 

Արմեն Գրիգորյանը հավելեց, որ վերջնական որոշում չկա, թե որ պետությունները կլինեն երաշխավոր․ «Դա կախված է պետություններից, որոնք երաշխավորի դերակատարություն կվերցնեն»։ 

Հարցին, թե խաղաղության հնարավոր պայմանագրի տեքստում ԼՂ հակամարտության լուծում առաջարկվել է, Գրիգորյանը ասաց, որ դա բանակցությունների  առարկա է․ «Երբ Ադրբեջանը պատրաստ կլինի մեր առաջարկների հիման վրա բանակցություններ վարելու, այդ ժամանակ մեզ համար հստակ կլինի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել