Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N ուսումնական կենտրոն
20:12 - 24 դեկտեմբերի, 2022

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N ուսումնական կենտրոն

Դեկտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԶՈւ ԳՇ
պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի և Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի ուղեկցությամբ, այցելել է ՊՆ N ուսումնական կենտրոն, ծանոթացել ծառայության կազմակերպմանն ու ընթացող շինարարական աշխատանքներին: Այս մասին ֆեյբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։
 
«Այնուհետև նախարար Պապիկյանին է ներկայացվել զորամասի մասնաշենքերից
մեկում վերջերս բացված գրքի ընթերցման և օտար լեզուների զարգացման կենտրոնի հնարավորությունները:
 
Պաշտպանության նախարարը ներկա է գտնվել նաև ուսումնական կենտրոնում
անցկացված 18-շաբաթյա դասընթացը հաջողությամբ ավարտած զինծառայողների ավարտական հանդիսությանը: Որակավորման վկայականներ ստացած զինծառայողները
օրեր անց մեկնելու են իրենց մշտական տեղակայման վայրեր և նշանակվելու են ջոկի հրամանատարներ: Շնորհավորելով վկայականներ ստացած ժամկետայիններին՝ Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ դասընթացի շրջանակում ձեռք բերած գիտելիքները կարևոր են կրտսեր հրամանատարի առաքելությունը ստանձնելու ճանապարհին:
 
Զինծառայողների հետ զրույցի ընթացքում պաշտպանական գերատեսչության
ղեկավարը խոսել է նաև ԶՈւ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքի մասին:
Ավելի ուշ, տեղի է ունեցել քննարկում ուսումնական գործընթացի արդիականացման, ինչպես նաև առաջիկայում ներդրվող ծրագրերի վերաբերյալ:
 
Նախարար Պապիկյանն այցելել է նաև զորավարժարաններից մեկն ու հետևել
դիպուկահարների դպրոցի զինծառայողների հրաձգության վարժանքներին», - նշված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել