Էդվարդ Ասրյան

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ։ Այդ պաշտոնին նշանակվել է 2022թ. հուլիսի 14-ին։

1994-2021թթ. ԶՈՒ կազմում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ։ 2020թ. հոկտեմբերի 30-ին նրան ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ–մայոր» զինվորական կոչում։

ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի երկրորդ ենթախմբի ատեստավորման գործընթացը

ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի երկրորդ ենթախմբի ատեստավորման գործընթացը

Այս շաբաթ ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի երկրորդ ենթախմբի ատեստավորման գործընթացը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։  Ատեստավորման առաջին օրը՝ դեկտեմբերի 4-ին, սպաները հանձնել են քննություն ֆիզիկական պատրաստությունից։ Քննական գործընթացին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։ Սպաները հանձնել են քննություններ` ձգումներ պտտաձողի վրա, իրանի ծալում և տարածում, 100 մ վազք և 1 կմ վազք վարժաձևերից։ Ողջունելով և հաջողություն մաղթելով ատեստավորմանը ներգրավված զինծառայողներին՝ Սուրեն Պապիկյանը կարևորել է բարձրագույն և ավագ սպայակազմերի մասնակցությունը սույն գործընթացին՝ ընդգծելով, որ հրամանատարական պաշտոններ զբաղեցնող գեներալներն ու ավագ սպաները մարտական պատրաստության իրենց աստիճանով պետք է դրական օրինակ ծառայեն ենթականերին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև համոզմունք է հայտնել, որ մասնակիցները հանձնաժողովին կներկայացնեն պատրաստության այն նույն բարձր աստիճանը, որով նախորդ շաբաթ անցկացված ատեստավորման ժամանակ աչքի են ընկել ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայակազմերի առաջին ենթախմբում ներգրավված զինվորականները։ Դեկտեմբերի 5-ին էլ ՀՀ ՊՆ զորավարժարաններից մեկում անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի երկրորդ՝ կրակային պատրաստության ստուգարքը։ Քննական գործընթացին հետևել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ով վստահություն է հայտնել, որ ատեստավորվող սպաները դիպուկ կխոցեն նշանակված թիրախները՝ լավագույնս ցուցադրելով կրակային պատրաստության իրենց հմտությունները։ Քննությունների ակտիվ փուլն ընթացքի մեջ է. առջևում շարային և մասնագիտական պատրաստության ստուգարքներն են։
15:26 - 05 դեկտեմբերի, 2023
Էդվարդ Ասրյանը Իտալիայի ԶՈՒ ԳՇ պետի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

Էդվարդ Ասրյանը Իտալիայի ԶՈՒ ԳՇ պետի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

Նոյեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող Իտալիայի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։  Քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, նաև նախանշվել են 2024 թվականի ընթացքում Իտալիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի միջև համագործակցության ուղղությունները։ Այնուհետև Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ Ջուզեպպե Կավո Դրագոնեի գլխավորած պատվիրակությունն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին։  
15:20 - 09 նոյեմբերի, 2023
Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ԱՄՆ եվրոպական հրամանատարության կենտրոնակայան

Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ԱՄՆ եվրոպական հրամանատարության կենտրոնակայան

ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրավերով նոյեմբերի 1-3-ը ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է Շտուտգարտում տեղակայված ԱՄՆ եվրոպական հրամանատարության կենտրոնակայան: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։  Նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել հանդիպում ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Սթիվեն Բաշամի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ և դրանց ընթացքում ԱՄՆ-ից ակնկալվող աջակցությունը:Գեներալ-լեյտենանտ Սթիվեն Բաշամը հայտնել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ համագործակցության ընթացիկ ծրագրերին աջակցությունը շարունակելու, նաև նախաձեռնելու համագործակցության նոր ուղղություններ հետևյալ ոլորտներում՝ զինված ուժերի պրոֆեսիոնալացում, պրոֆեսիոնալ սերժանտական կազմի ամրապնդում, ղեկավարման համակարգի արդիականացում, խաղաղապահություն, ռազմական բժշկություն, ռազմական կրթություն ու մարտական պատրաստություն, վարժանքներ և այլն։ Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Այցի շրջանակում գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է նաև Հոհենֆելսում տեղակայված Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի միացյալ բազմազգ պատրաստության կենտրոն (Joint Multinational Readiness Center - JMRC) և սերժանտական ակադեմիա (NCO Academy):
15:16 - 06 նոյեմբերի, 2023
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը ՉԺՀ Պաշտպանական տեխնոլոգիաների համալսարանի պատվիրակության հետ քննարկել է գործակցության հեռանկարը

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը ՉԺՀ Պաշտպանական տեխնոլոգիաների համալսարանի պատվիրակության հետ քննարկել է գործակցության հեռանկարը

Հուլիսի 27-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարության Պաշտպանական տեխնոլոգիաների ազգային համալսարանի պատվիրակությանը՝ Միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Մա Ցզյանգուանի գլխավորությամբ: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:Կողմերը բարձր են գնահատել հայ-չինական համագործակցության ներկա մակարդակը հատկապես ռազմական կրթության և կադրերի պատրաստման ոլորտում, միաժամանակ ողջունել են երկու պետությունների կրթական հաստատությունների միջև սերտ կապերի ստեղծումն ու ամրապնդումը:Հանդիպման ընթացքում քննարկվել են միջբուհական համագործակցության հետագա ընդլայնման ուղիներն ու հեռանկարները:
15:34 - 27 հուլիսի, 2023
ԳՇ պետն ԱՄՆ-ում քննարկել է ռազմաօդային ուժերի ոլորտում համագործակցելու հեռանկարները

ԳՇ պետն ԱՄՆ-ում քննարկել է ռազմաօդային ուժերի ոլորտում համագործակցելու հեռանկարները

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում հուլիսի 18-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ զինված ուժերի միավորված շտաբների պետերի նախագահի տեղակալ, ծովակալ Քրիստոֆեր Գրեդիի և ԱՄՆ ռազմաօդային ուժերի շտաբի պետ, գեներալ Չարլզ Բրաունի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան պաշտպանական գործընկերության ներկայիս ընթացքին, առաջիկա ծրագրերին, համատեղ միջոցառումների անցկացմանը, «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» հայեցակարգի և արհեստավարժ սերժանտական համակարգի ներդրմանը, ինչպես նաև ռազմաօդային ուժերի ոլորտում առավել լայն համագործակցության հնարավորություններին ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
12:07 - 19 հուլիսի, 2023
ԳՇ պետը Վաշինգտոնում է․ քննարկվել են ԱՄՆ-ի հետ երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

ԳՇ պետը Վաշինգտոնում է․ քննարկվել են ԱՄՆ-ի հետ երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հուլիսի 17-18-ը մայրաքաղաք Վաշինգտոնում մասնակցել է ԱՄՆ Ազգային գվարդիայի նահանգային համագործակցության ծրագրի 30-ամյակին նվիրված համաժողովին։ Միջոցառման ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ ԱՄՆ Ազգային գվարդիայի բյուրոյի պետ, գեներալ Դանիել Հոկանսոնի, ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմավարության, պլանավորման և քաղաքականության հարցերով տնօրեն, գեներալ-մայոր Դանիել Լասիկայի և Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ, Ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են նահանգային գործընկերության շրջանակներում Հայաստան-Կանզաս համագործակցության ներկա մակարդակը և զարգացման հեռանկարները, ԱՄՆ-ի հետ երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Նույն օրը տեղի է ունեցել գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի հանդիպումը Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Միխալիս Գիորգալասի և Ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Դիմոկրիտոս Զերվակիսի հետ։ Քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։
12:42 - 18 հուլիսի, 2023
ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա

ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա

Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Դերիլ Ուիլյամսի հրավերով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա՝ մասնակցելու Եվրոպական բանակների ամենամյա համաժողովին։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ «Համաժողովի առաջին օրը տեղի է ունեցել գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ոչ ֆորմալ հանդիպումն ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ Ջեյմս ՄքՔոնվիլի հետ։ Համաժողովի շրջանակներում նախատեսվում են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի մի շարք այլ հանդիպումներ եվրոպացի գործընկերների հետ։ ԳՇ պետը նույն ձևաչափով հանդիպել է նաև Եվրոպայում ՑԶ հրետանու պետ, հայազգի գեներալ-մայոր Ստեֆան Մարանյանի հետ»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։
12:22 - 22 հունիսի, 2023
ԶՈՒ ԳՇ պետը այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ, մասնակցել Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը

ԶՈՒ ԳՇ պետը այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ, մասնակցել Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը

Մայիսի 29-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը ՀՀ պաշտպանության նախարարության և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ, մասնակցել Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Էդվարդ Ասրյանն իր և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի անունից ջերմորեն շնորհավորել է բրիգադի զինծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել՝ իրենց ծառայությունն ու առաքելությունը բարեխղճորեն կատարելու համար։   Բարձր գնահատելով խաղաղապահների պատրաստությունը՝ Էդվարդ Ասրյանն ընդգծել է, որ քաջ գիտակցելով խաղաղության արժեքը՝ հայ զինծառայողները պատվով են իրականացնում առաջադրված խնդիրները՝ կարևոր ներդրում ունենալով միջազգային անվտանգության և խաղաղության ապահովման գործում։ Հանդիսավոր արարողության ավարտին խաղաղապահ բրիգադի մի շարք զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, արժեքավոր նվերներով և պատվոգրերով։
15:17 - 29 մայիսի, 2023
«Զինվորականությունն իր ծրագրերում միշտ ունի այն, ինչ ձգտում ենք կատարել». ԳՇ պետը՝ Շուշին վերադարձնելու մասին |news.am|

«Զինվորականությունն իր ծրագրերում միշտ ունի այն, ինչ ձգտում ենք կատարել». ԳՇ պետը՝ Շուշին վերադարձնելու մասին |news.am|

news.am: Ներկա դրությամբ իրադրությունը սահմանին գնահատում եմ հարաբերական կայուն։ Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։ «Անվտանգությունն գնահատվում է իրադարությամբ եւ կայունությամբ։ Ներկա դրությամբ իրադրությունը սահմանին գնահատում եմ հարաբերական կայուն։ Իրավիճակը վերահսկում են Զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները։ Ռազմական անվտանգությունն ապահովելու համար, միանշանակ, աշխատանքներ են իրականցվում, շատ դժվար է, բայց ձգտելու ենք հասնել դրան»,- ասաց Ասրյանը։ Հարցին, թե ինչպիսի՞նն է Շուշիի ազատագրման տոնն առանց Շուշիի, Ասրյանն ասաց․ «Հասկանալի է, որ շատ վատ»։ Հարցին, թե ինչ է անում բարձրաստիճան զինվորականությունը Շուշին վերադարձնելու համար, ԳՇ պետը պատասխանեց․ «Զինվորականությունն իր ծրագրերում միշտ ունի այն, ինչ ձգտում ենք կատարել»։
10:38 - 09 մայիսի, 2023
Տեղ գյուղի ուղղությամբ հակառակորդի հետ ՀՀ զինված ուժերը գտնվում են շփման պայմաններում. Էդվարդ Ասրյան |tert.am|

Տեղ գյուղի ուղղությամբ հակառակորդի հետ ՀՀ զինված ուժերը գտնվում են շփման պայմաններում. Էդվարդ Ասրյան |tert.am|

tert.am: «Սահմանային իրադրությունը ներկա դրությամբ հարաբերական կայուն է, բայց հակառակորդի կողմից Սյունիքի, Գեղարքունիքի ուղղություններում գրանցվում են հրադադարի ռեժիմի խախտումներ»,- Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ զինված ուժերի շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։ Նրա խոսքով, հրադադարի ռեժիմի խախտման նպատակը իրավիճակը միշտ լարված պահելն է, բայց մեր կողմից իրավիճակը գտնվում է հսկողության տակ։ ՀՀ զինված ուժերի շտաբի պետն ասաց, որ Տեղ գյուղի ուղղությամբ հակառակորդի հետ ՀՀ զինված ուժերն արդեն իսկ գտնվում են շփման պայմաններում։ «Ունենք ստեղծված մեր առաջնագիծը, դիրքային համակարգը կատարելագործում ենք, բարելավում, օր-օրի իրականացնում ենք համապատասխան աշխատանքներ՝ էլ ավելի բարելավելու, հակառակորդի նկատմամբ որոշ ուղղություններում նաև առավելություն ստանձնելու ուղղությամբ»,- նշեց նա։ ԳՇ պետի խոսքով, մյուս հատվածներում ՀՀ զինված ուժերը կատարում են իրենց առջև դրված խնդիրները։
12:33 - 28 ապրիլի, 2023
Ադրբեջանցիները ցանկանում էին գրավել Ջերմուկը. ԳՇ պետը՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարին |news.am|

Ադրբեջանցիները ցանկանում էին գրավել Ջերմուկը. ԳՇ պետը՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարին |news.am|

news.am: ՀՀ զինված ուժերի գլխվոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը Ջերմուկ քաղաքում Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնային հենց դիրքերում ներկայացրեց, թե սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողությունների արդյունքում հակառակորդը որքան է ներթափանցել Հայաստանի ինքնիշխան տարածք: «Ես անմիջական տարածքում ցույց կտամ, թե Ջերմուկ քաղաքի համար ինչ վտանգ է ներկայացնում հակառակորդի ներկայությունը Հայաստանի տարածքում: Ընդհանուր մակերեսային առումով ներթափանցած տարածքը կազմում է 60,06 քառակուսի կիլոմետր՝ ճակատով մոտ 11 կմ, խորությամբ մոտ 8 կմ: Մեր գնահատմամբ Ադրբեջանի զինված ուժերը նպատակ էին հետապնդում դուրս գալ Ջերմուկ  քաղաքի վրա եւ տնտեսական լուրջ հարվածներ հասցնել  Հայաստանին: Ընդ որում, 44-օրյա ռազմական գործողությունների ավարտից հետո նրանց քայլերը սկսվել էին 2021-ի մայիսի 12-ից: Այդ ժամանակ գործողությունները նմանվում էին փափուկ ուժի կիրառմամբ խնդիրների կատարման, իսկ 2022-ի սեպտեմբերի 13-14-ին ռազմական ագրեսիա էին Հայաստանի հանդեպ: Հակառակորդի գործողություններն անմիջական հրթիռային,  ռեակտիվ, հրետանային, նաեւ ԱԹՍ-ների օգտագործմամբ հարվածներ են հասցրել ոչ միայն ռազմական օբյեկտներին,  այլեւ տնտեսական ու քաղաքական օբյեկտներին:  Մեծ վնասներ են հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին, նաեւ զգալի վնասներ է կրել Ջերմուկ քաղաքը, մինչեւ հիմա չի գործում ճոպանուղին: Նրանց գործողությունները ոչ միայն Վայոց Ձորի ու Ջերմուկի ուղղությամբ էր, այլ նաեւ Սյունիքի մարզում 2 հիմնական ուղղություններով, Գեղարքունիքի մարզում 2 ուղղություններով, այս ուղղությամբ, ընդհանուր 5 ուղղությամբ»,-ասաց նա: Նա հավելեց, որ այդ ռազմական գործողությունների հետեւանքով Հայաստանն ունեցել է եւ մարդկային, եւ տարածքային կորուստներ. «Ներկա դրությամբ հակառակորդը մոտ 139 քառակուսի կիլոմետր տարածքում գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում: Ասրյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարին ցույց տվեց, թե որտեղ էին ադրբեջանական դիրքերը նախքան սեպտեմբերի 13-14-ի ռազմական ագրեսիան եւ որտեղ են հիմա նրանք գտնվում:
11:34 - 28 ապրիլի, 2023