Քննարկվել են Հայաստանի տնտեսության ներկա վիճակի, տնտեսական աճի կանխատեսումների, արտահանման խնդիրների հետ կապված հարցեր
11:27 - 25 դեկտեմբերի, 2022

Քննարկվել են Հայաստանի տնտեսության ներկա վիճակի, տնտեսական աճի կանխատեսումների, արտահանման խնդիրների հետ կապված հարցեր

Շարունակելով գործարարների հետ հանդիպումները՝  ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 24-ին հյուրընկալել է «Մանթաշյանց» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանին, միության անդամներ Տիգրան Մոմջյանին, Սամվել Գևորգյանին, Տիգրան Կարապետյանին և Արտակ Գևորգյանին։

Այս մասին տեղեկացնում է նախարարությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության ներկա վիճակի, տնտեսական աճի կանխատեսումների, արտահանման խնդիրների, ոլորտում պահանջված մասնագիտությունների, հարկային արտոնությունների, գազաբալոնների փորձարկման լաբորատորիաների հետ կապված և մի շարք այլ հարցեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել