Մենք պետք է մտածենք հարկման քաղաքականության հիմնական փոփոխությունների մասին, խորհրդարանում ընթացող «Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների» թեմայով հանրային լսումների ժամանակ ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Մոտ ապագայում միջնաժամկետ փոփոխություններ ունենք և հանրության, քաղհասարակության ու խորհրդարանական մեր գործընկերների հետ միասին պետք է պարզեցնենք հարկային օրենսգիրքը:
Տասը ամսից ավելի է քննարկում ենք ընթացիկ փոփոխությունները ու եթե այս փոփոխությունները դեռևս անցած տարի մինչև ԱԺ արտահերթ ընտրությունները կարողանայինք անցկացնել, և հանրությանը մի քիչ ավելի լավ կամ փոփոխված օրենսդրություն մատուցեինք, կարող էին ասել, որ ընթացիկ փոփոխություններին միտված որևէ քայլ կատարել ենք», - ասել է Անանյանը:
ՊԵԿ նախագահն առաջարկվող փոփոխություններում գոհացուցիչ է որակել նախագծերի փաթեթով առաջարկվող հատկապես 3 դրույթները՝ հարկման բեռի փոփոխության, սպառման ոլորտի հարկման բեռի ավելացման՝ եկամուտների և կապիտալի հարկման բեռի նվազեցման պայմաններում:
comment.count (0)