Չնայած ամերիկյան պատժամիջոցներին՝ Իրանը կշարունակի նավթ վաճառել, հայտարարել է նախագահ Հասան Ռոհանին պետական հեռուստատեսությամբ հեռարձակված ելույթում:
«Առաջիկա ամիսներին ամերիկացիներն իրենք կտեսնեն, որ մենք շարունակելու ենք նավթի արտահանումը», - ասել է Իրանի նախագահը՝ շարունակելով․ - «Ամերիկայի պատժամիջոցները սխալ են, և մենք թույլ չենք տա, որ դրանք իրականություն դառնան»:
Ավելի վաղ՝ անցած շաբաթ, Վաշինգտոնը հայտարարել էր, թե վերացնում է մի շարք պետությունների համար արված բացառությունը, որով նրանք կարողանում էին նավթ գնել Իրանից՝ առանց սահմանափակումների:
Սպիտակ տունը պնդում է, թե մտադիր է զրոյի հասցնել իրանական նավթի արտահանումները՝ զրկելու գործող վարչակազմին եկամուտներից, որոնք օգտագործվում են ահաբեկչության տարածման ու Մերձավոր Արևելքում իրավիճակը ապակայունացնելու համար:
comment.count (0)