«Չոր նավահանգիստը» միտված է լուծելու աշխարհի հետ ՀՀ-ի լոգիստիկ վատ կապվածության խնդիրը, մեզ համար ամենացավոտ խնդիրը լուծելու լավ ձև ենք գտել․ Վահան Քերոբյան
 |tert.am|
16:45 - 26 դեկտեմբերի, 2022

«Չոր նավահանգիստը» միտված է լուծելու աշխարհի հետ ՀՀ-ի լոգիստիկ վատ կապվածության խնդիրը, մեզ համար ամենացավոտ խնդիրը լուծելու լավ ձև ենք գտել․ Վահան Քերոբյան |tert.am|

tert.am: Եթե ինչ-որ մեկը ուզում է իսկապես հասկանալ, թե ինչ է չոր նավահանգիստը և ինչի համար է նախատեսված, կարող է կարդալ e-draft-ում դրված նախնական տեխնիկակատնտեսական հետազոտությունը, և իր մոտ էլ հարցեր չեն առաջանա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Այս նախագիծը արդյունաբերական պարկ է, որից Հայաստանում չկա, բայց տարբեր երկրներում բազմաթիվ արդյունաբերական պարկեր կան, որոնք նախատեսված են հենց մշակող արդյունաբերական ընկերություններին անհրաժեշտ առաջնակարգ  ենթակառուցվածքներով ապահովելուն։ Ինչպես նաև կլինի դրան կից լոգիստիկ կենտրոն, որը պետք է օգտագործվի, որ մի տեսակի տրանսպորտային միջոցից մյուս տեսակի տրանսպորտային միջոցներով բեռների տեղափոխումը իրականանա բարձրակարգ եղանակով և նվազագույն ծախսերով։ Նախատեսվում է, որ այնտեղ կլինի ազատ տնտեսական գոտի»,- ասաց նախարարը:

Քերոբյանը նշեց, որ անցած շաբաթ վարչապետի մոտ կայացած հանրային ներդրումային կոմիտեում չոր նավահանգստի նախագիծը արժանացել է նախնական հավանության։

«Մենք հիմա թևակոխում ենք խորացված տեխնիկատնտեսական հետազոտության փուլ, որին կհաջորդի նեդրումային ծրագրի իրագործումը։ Նախատեսվում է, որ այն կարվի պետություն-մասնավոր գործընկերություն ընթացակարգով, որի ընթացքում պլանավորում ենք առաջնակարգ արդյունաբերական պարկեր, տնտեսական գոտիների օպերատորներ, որոնք տարածաշրջանում բավականին ակտիվ են»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ  կան ԱՄԷ-ի, Կատարի, եվրոպական, ասիական մի շարք ընկերություններ, որոնք այդ գործով զբաղվում են և որոնց հետ արդեն նախնական քննարկումներ տեղի են ունեցել»,-ասաց Քերոբյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել