Պենտագոնում սպառնացել են «գլխատող հարված» հասցնել Կրեմլին, իրականում խոսքը Պուտինի ֆիզիկական վերացման սպառնալիքի մասին է. Լավրով
 |tert.am|
11:56 - 27 դեկտեմբերի, 2022

Պենտագոնում սպառնացել են «գլխատող հարված» հասցնել Կրեմլին, իրականում խոսքը Պուտինի ֆիզիկական վերացման սպառնալիքի մասին է. Լավրով |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել ՏԱՍՍ-ին՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ում մի քանի «անանուն պաշտոնյաներ» սպառնում են ֆիզիկապես վերացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

«Ամենից հեռուն գնացել են Վաշինգտոնում. այնտեղ Պենտագոնի որոշ «անանուն պաշտոնյաներ» իրականում սպառնացել են «գլխատող հարված» հասցնել Կրեմլին, իրականում խոսքը ռուսական պետության ղեկավարի ֆիզիկական վերացման սպառնալիքի մասին է։ Եթե ինչ-որ մեկն իսկապես նման գաղափարներ ունի, ապա պետք է շատ լավ մտածի նման ծրագրերի հնարավոր հետևանքների մասին»,- ասել է Լավրովը։

Նա նշել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն չեն կարող նորմալ հաղորդակցություն պահպանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի առճակատողական կուրսի պատճառով։

«Օբյեկտիվորեն անհնար է նորմալ հաղորդակցություն պահպանել Բայդենի վարչակազմի հետ, որը նպատակ է հռչակում մեր երկրի՝ ռազմավարական պարտության մատնումը»,- ընդգծել է նախարարը։

Նրա կարծիքով՝ «ռուս-ամերիկյան հարաբերություններն իսկապես գտնվում են ծայրահեղ անմխիթար վիճակում և գործնականում սառեցված են Վաշինգտոնի մեղքով»։

Շարունակությունը՝ tert.am- ում 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել