Հայաստանի հետ բանակցությունների հարթակը մեզ համար առաջնահերթություն չէ. Բայրամով |tert.am|
11:44 - 28 դեկտեմբերի, 2022

Հայաստանի հետ բանակցությունների հարթակը մեզ համար առաջնահերթություն չէ. Բայրամով |tert.am|

tert.am: Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցություններում միտված է արդյունքների հասնելուն, իսկ այն հարթակը, որով ընթանում են այդ բանակցությունները, առաջնահերթություն չէ, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Ադրբեջանական կողմի դիրքորոշումը հետևյալն է՝ մեր հիմնական նպատակն այն է, որ բանակցություններն արդյունավետ լինեն: Եվ այս տեսանկյունից բանակցությունների հարթակը, թեև կարևոր է, բայց մեզ համար առաջնահերթություն չէ», - ասել է Բայրամովը:

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը միշտ համաձայնել է բանակցություններ վարել ցանկացած հարթակում։

«Մենք ցույց ենք տվել մեր բաց լինելը գործընթացի նկատմամբ: Բացառություն են կազմում միայն այն հարթակներն ու մարդիկ, որոնք դրսևորել են իրենց կողմնակալությունը և չեզոք և արդար դիրքորոշում ունենալու անկարողությունը: Բնականաբար, նման հարթակներն ու մասնակիցները մեզ համար անընդունելի են», - ընդգծել է Բայրամովը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել